ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2020 12:07
Քաղաքացին ինքնահրկիզվել է
Սեպտեմբերի 21-ին ժամը 15:30-ին ԱՀ ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 15:25-ի սահմաններում Մոխրաթաղ գյուղում հայտնաբերել է նույն շրջանի բնակիչ՝ 1958թ.ծնված Ա. Ի.-ին տան բակում գտնվող մահճակալի վրա վառվելիս:
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Ի.-ն նույն օրը ժամը 15:15-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով տան բակում բենզինը լցնելով իր վրա կատարել է ինքնահրկիզում և նույն օրը ժամը 16:00-ին ամբողջ մարմնի այրվածքներով տեղափոխվել Մարտակերտի շրջանային բուժմիավորում, իսկ այնտեղից «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ էլ ժամը 20:15-ին ստացած այրվածքների հետևանքով մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: