Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

19.05.2020 12:18

Քաղաքացին դրսևորել է ագրեսիվ պահվածք

Մայիսի 15-ին ԱՀ ոստիկանության ՃՈ տեսուչը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել է Մարտունի քաղաքի բնակի,չ 1996թ.ծնված Ռ. Հ.-ի վարած «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան, սակայն վերջինս չենթարկվելով ՃՈ տեսուչի օրինական պահանջներին հեռացել է դեպքի վայրից:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 11:30-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ավագ տեսուչը տեխզննման կտրոնի բացակայության պատճառով կանգնեցրել է նշված ավտոմեքենան, սակայն վարորդ՝ Ռ. Հ.-ն չենթարկվելով տեսուչի օրինական պահանջներին՝ հեռացել է դեպի Մարտունի քաղաքի «Ռուսեն Թաղ» կոչվող տեղամասը: Թույլ տված իրավախախտումը արձանագրելու նպատակով ծառայողական ավտոմեքենայով ՃՈ տեսուչը հետևել է նրան և նշված տեղամասում հանդիպել Ռ. Հ.-ին, սակայն վերջինս դրսևորել է ագրեսիվ պահվածք, որի ընթացքում սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել տեսուչի հասցեին և փորձել հարվածներ հասցնել նրան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կանխել է Ռ. Հ.-ի գործողությունները և բերման ենթարկել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: