ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2020 12:10
Փոխառության կեղծ փաստաթղթեր է կազմել
Փետրվարի 11-ին ԱՀ Քննչական Կոմիտեից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1967թ.ծնված Վ. Բ.-ի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առ այն, որ մայրաքաղաքի բնակիչ, 1933թ.ծնված Գ. Հ.-ն օժտված լինելով ընկերության անունից կանոնադրական կապիտալի 25% չգերազանցող գումարի չափով առանց գործարքներ կատարելու լիազորությամբ, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1968թ.ծնված Ա. Ա.-ի հետ կազմել է կեղծ փոխառության պայմանագրեր այն մասին, որ իբր վերջինս ընկերությանն է տրամադրել 60.000.000 ՀՀ դրամի չափով փոխառություններ, որից հետո ընկերության մասնակից` Ա. Ա.-ն 2019թ. դեկտեմբերի 19-ին դիմում է ներկայացրել դատարան «Էներգիա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, որը դատարանի կողմից 2020թ. հունվարի 10-ի վճռով ճանաչվել է սնանկ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն: