ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2015 16:13
Փոխադարձ հարվածներ՝ վիճաբանություն ժամանակ
Օգոստոսի 15-ին, ժամը 01:40-ին, ոստիկանության Ասկերանի շրջբաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել այն մասին, որ Լուսաձոր գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01:30-ի սահմաններում, Լուսաձոր գյուղի մոտակայքում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն գյուղի բնակիչներ՝ 1989թ. ծնված Ս. Ա-ի, 1993թ. ծնված Ա. Ա-ի, իսկ մյուս կողմից Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցի 12 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Գ. Ա-ի և Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ս. Ջ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: