ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2020 11:14
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Փետրվարի 4-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 12:55-ին գլխի ծոծրակային շրջանի սալջարդ վերքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2001թ. ծնված Է. Վ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է որ նույն օրը ժամը 12:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 54 շենքի հարակից տարածքում վիճաբանություն է առաջացել մի կողմից մայրաքաղաքի Աբրահամյան փողոցի բնակիչներ, եղբայրներ՝ 2002թ. ծնված Է.Վ.-ի և 2001թ. ծնված Է. Վ.-ի, իսկ մյուս կողմից 2002թ. ծնված Վ. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: