ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.11.2019 11:47
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում, Բերձոր քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված շինության ներսում վիճաբանություն է առաջացել Բերձոր քաղաքի բնակիչներ՝ 1978թ.ծնված Մ. Մ.-ի և 1972թ. ծնված Շ. Հ.-ի միջև, որի ընթացքում Մ. Մ.-ն ծաղկամանը և համակարգչի մոնիտորը նետել է Շ. Հ.- ի ուղղությամբ, այնուհետև կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: