ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.05.2020 12:07
Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Մայիսի 23-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ մայիսի 22-ին ժամը 22:40-ի սահմաններում, Հադրութի շրջանի վարչական տարածքի «Մարջալու» կոչվող տեղամասում անձնական հարցերը պարզաբանելու շուրջ վիճաբանություն է առաջացել՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ,1966թ.ծնված Կ. Դ.-ի և Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Հ. Ի.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: