ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2014 15:22
Փեթակներից գողացել է շրջանակներ
Հունիսի 7-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Վ. Մ-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հայտնել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող իր մեղվաբուծարանից անհայտ անձը գողացել է մեղրաշրջանակներ:
Պարզվել է, որ մայիսի 30-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նշված գյուղից Վ. Մ-ին պատկանող ցանկապատված մեղվաբուծարանից հափշտակել է թվով 36 հատ մոմաշրջանակներ` պատճառելով նախնական հաշվարկով 108.000 դրամ գույքային վնաս: