ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2015 17:42
Փախցրել է ավտոմեքենան և գողացել մարտկոցը
Ապրիլի 12-ին Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցի N տան բնակիչ, 1939թ. ծնված Ա. Պ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ապրիլի 11-ի ժամը 12:00-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը իրեն պատկանող «ՎԱԶ-2101» ավտոմեքենան փախցրել ու կայանել է նախկին հիվանդանոցի մոտ և գողացել ավտոմեքենայի մարտկոցը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նշված փողոցի N տան բնակիչ, 1997թ. ծնված Ա. Ա-ն:
Գողոնն առգրավված է: