ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2014 16:19
Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է
Հուլիսի 8-ին, ժամը 07:45-ին, Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ա. Մ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ նշված գյուղի «Թողլայիր» կոչվող տեղամասից անհայտ անձը փախցրել է իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված փնտրողական աշխատանքների արդյունքում հուլիսի 8-ին, ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան հայտնաբերվել է Քռասնի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին: