ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2014 15:50
Տրվել են դատաբժշկի ուղեգրեր
Օգոստոսի 12-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Թալիշ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ս. Բ-ն:
Պարզվել է, որ օգոստոսի 9-ին` ժամը 13:00-ին, վիճաբանություն է առաջացել Ս. Բ-ի և համագյուղացի`1970թ. ծնված Ա. Ս-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: