ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2018 11:32
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելը
Ս.թ.դեկտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Մ. Մ-ի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ վերջինս հունիսի 19-ին զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից դեկտեմբերի 7-ին, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր քննչական վարչություն ուղարկելու համար: