ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.10.2019 11:46
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ավտոմեքենա է վարել
Հոկտեմբերի 30-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում ստուգայցի նպատակով կանգնեցրել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Բ. Ն.-ի վարած ‹‹Օպել Աստրա›› մակնիշի ավտոմեքենան, որի ստուգմամբ պարզվել է, որ Բ. Ն.-ն 2019թ. օգոստոսի 1-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ այն վարել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՃՈ: