ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2020 11:51
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա է վարել
Մարտի 28-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Դ. Գ.-ն 2019թ. մայիսի 18-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020թ. մարտի 19-ին կրկին անգամ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: