ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.02.2020 11:12
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա է վարել
Փետրվարի 10-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության ՃՈ առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ս. Ա.-ն 2019 թվականի փետրվարի 16-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցում մեկ տարվա ընթացքում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց։
Նախապատրաստվում է նյութեր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին ուղարկելու համար: