ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2020 11:39
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա է վարել
Փետրվարի 4-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված Հ. Բ.-ն 2019թ. հունիսի 10-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ մայրաքաղաքի Գ. Լուսավորիչ և Թումանյան փողոցների խաչմերուկում վարել է տրանսպորտային միջոց: