ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2020 11:33
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելով՝ ավտոմեքենա են վարել
Ապրիլի 25-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողի զեկուցագիրը այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Վ. Խ.-ն 2020թ. փետրվարի 14-ից երկու տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020թ. ապրիլի 20-ին Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցում կրկին անգամ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ապրիլի 25-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. ապրիլի 21-ին ժամը 18:25-ի սահմաններում, Հադրութ-Մեխակավան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հիմքով՝ ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողի կողմից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցվելուց հետո պարզվել է, որ վարորդ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Ա. Ս.-ն մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, վարել է նշված ավտոմեքենան:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ քննչական կոմիտե ուղարկելու համար: