ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.06.2018 12:38
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձի կողմից առանց վարորդական վկայականի ու անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՊՎՀ բաժնում, անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու փաստով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1977թ. ծնված Դ.Մ-ի շուրջ իրականացվող վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ վերջինս 2018թ-ի հունվարի 24-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ ս.թ. մայիսի 29-ին ժամը 12:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ա. Իսակովի փողոցում անսթափ վիճակում մեկ տարվա ընթացքում կրկին անգամ վարել է «Միցուբիշի» ավտոմեքենան:
* * *
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՊՎՀ բաժնում, առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու փաստով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1979թ. ծնված Դ.Ս-ի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ վերջինս 2017թ. հոկտեմբերի 19-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ս.թ. մայիսի 31-ին Ստեփանակերտ քաղաքում, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ առանց վարորդական վկայականի վարել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան: