ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.03.2018 12:17
Վեճից տուժածը դիմել է բուժօգնության
Մարտի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ճակատային շրջանի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1947թ. ծնված Վ.Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իոսիֆյան N հասցեում վիճաբանություն է առաջացել Վ. Ս-ի և նույն քաղաքի բնակիչ՝ 1949թ. ծնված Ս.Հ-ի միջև, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: