Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

30.07.2018 12:42

Տաք» հետքերով բացահայտվել է Հանրապետության տարածքում տեղի ունեցած երկու գողության և մեկ գողության փորձի դեպքերը

   Հուլիսի 29-ին ժամը 17:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի  1956թ. ծնված Ռ. Դ-ն(անհատ ձեռնարկատեր) դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցի թիվ 12 հասցեում տեղակայված կենտրոնական շուկայում գտնվող իր խանութից երկու անծանոթ երիտասարդ գաղտնի հափշտակել են դրամապանակը, որի մեջ առկա էր 13.000 դրամ գումար:

 * * *

                                          

   Հուլիսի 29-ին ժամը 17:05-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի  1980թ. ծնված Ի. Բ-ն(անհատ ձեռնարկատեր) դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Սասունցի Դավթի փողոցի թիվ 12 հասցեում տեղակայված կենտրոնական շուկայում գտնվող իր խանութում դրված պայուսակից, երկու անծանոթ երիտասարդ գաղտնի հափշտակել են 21.000 դրամ գումար:

 

* * *

 

    Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պրոֆիլակտիկայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված հանցագործություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ Սյունիքի մարզի Ակներ գյուղի բնակիչներ 1997թ. ծնված Ա. Ա-ն և 1998թ. ծնված Լ. Հ-ն: Պարզվել է նաև, որ վերջիններս Ի.Բ-ի խանութից գողացել են 1 զույգ կոշիկ:

    Գողոնն առգրավված է:

* * *

 

      Հուլիսի 29-ին ժամը 13:20-ին Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղի բնակիչ 1966թ. ծնված Գ. Հ-ն, դիմել է ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել է իրեն պատկանող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը` մորթված վիճակում:

      Ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ 1995թ. ծնված Գ. Դ-ն, 1995թ. ծնված Ն. Ղ-ն, 1996թ. ծնված Կ. Մ-ն և 1998թ. ծնված Ա. Հ-ն, ովքեր նախնական համաձայնության գալով, գողություն կատարելու նպատակով ներկայացել են Հավսաթաղ համայնքի վարչական տարածք, որտեղ մորթել են Գ. Հ-ին պատկանող 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: