ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.01.2015 16:25
Վրաերթի հետևանքով վնասվածք է ստացել
Հունվարի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ կոնքազդրի սալջարդով բուժօգնության է դիմել Մ. Շահինյան փողոցի N տան բնակչուհի, 1944թ. ծնված Ա. Բ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:20-ի սահմաններում, Հ. Սահյան փողոցի N տան բնակիչ, 1992թ. ծնված Ա. Ս-ն, վարելով «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան, Մ. Մաշտոցի փողոցի թիվ 4 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Բ-ին: