ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2015 16:57
Վրաերթի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում և կոտրվածքներ
Նոյեմբերի 1-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցումով, ձախ սրունքի և ձախ անրակի կոտրվածքներով իրենց մոտ է ընդունվել Ս. Դավթի փողոցի թիվ 52 շենքի N բնակարանի բնակիչ, 1956թ. ծնված Վ. Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:45-ի սահմաններում, Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Դ-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Ս. Դավթի փողոցի թիվ 56 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Վ. Հ-ին: