ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2015 15:28
Վրաերթի հետևանքով ստացել է գլխի վնասվածք
Հոկտեմբերի 22-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Հ. Սահյան փողոցի N տան բնակչուհի, 1974թ. ծնված Մ. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:45-ի սահմաններում, Մ. Գոշի փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Ա-ն, վարելով իրեն պատկանող «BMW 318» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում տեղակայված «Պյատաչոկ» սրճարանի դիմացի ճանապարհահատվածում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել Մ. Գ-ին և նրան տեղափոխել հիվանդանոց: