ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2017 17:17
Վրաերթի հետևանքով դեմքը քերծվել է
Մարտի 29-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դեմքի քերծված վերքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Մուրացանի փողոցի N տան բնակիչ, 1944թ. ծնված Մ. Կ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի N տան բնակիչ, 1973թ. ծնված Ս. Ս-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Հ.Սահյան փողոցի թիվ 23 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մ. Կ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքը: