ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.07.2020 12:35
Վրաերթի է ենթարկվել Ասկերանի շրջանի բնակչուհին
Հունիսի 30-ին, ժամը 22:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1952թ.ծնված Ս. Ի.-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի փողոցի թիվ 22 տան դիմացի ճանապարհատվածում վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1978թ.ծնված Ն. Ս.-ին, ով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: