ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2018 13:05
Վրաերթի է ենթարկվել 10-ամյա տղան
Մայիսի 29-ին ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1994թ. ծնված Բ.Ե-ն, վարելով «Վազ 2121» ավտոմեքենան, Վ. Վաղարշյան փողոցի թիվ 38 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 2008թ. ծնված Հ.Գ-ին և մարմնական վնասվածքներով տեղափոխել «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: