ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2016 17:58
Վրաերթի է ենթարկել և տեղափոխել հիվանդանոց
Փետրվարի 11-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել այն մասին, որ կոնքի և ձախ ծնկահոդի սալջարդով բուժօգնության է դիմել Ա. Գրաշու փողոցի N տան բնակչուհի, 1960թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Մ. Ս-ն, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 48 շենքի դիմացի ճանապարհահատվածում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել Ա. Մ-ին և նրան տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: