ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.05.2014 17:05
Վրաերթի է ենթարկել տասնիննամյա աղջկան
Մայիսի 22-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ քթի կոտրվածքով բուժօգնության է դիմել Կոմիտասի փողոցի N տան բնակչուհի, 1995թ. ծնված Կ. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13:50-ի սահմաններում, Շիրվանզադեի փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն, վարելով «Բելոռուս» տրակտորը, Թումանյան փողոցի թիվ 111 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Կ. Գ-ին: