ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 14:27
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՀԵՏԻՈՏՆԻՆ
Ս.թ.հուլիսի 19-ին ժամը 10:20-ի սահմաններում մայրաքաղաքի Բաղրամյան փողոցի 10/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1951թ.ծնված Վ. Ս-ն, վարելով «Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ռ. Ե-ին։
Վրաերթի արդյունքում Ռ. Ե –ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի ավտովարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։