ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.05.2015 14:34
Վրաերթի ենթարկվածը սալջարդ վնասվածք է ստացել
Մայիսի 4-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Ա-ն, վարելով «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան, Մ. Մաշտոցի փողոցի թիվ 8 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն` Բարխուդարյան փողոցի N տան բնակչուհի, 1950թ. ծնված Ռ. Հ-ին, ինչի հետևանքով վերջինս կոնքի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: