ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.11.2015 15:52
Վրաերթի դեպք՝ մայրաքաղաքում
Նոյեմբերի 3-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Գ. Լուսավորչի փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակչուհի, 1980թ. ծնված Ի. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:10-ի սահմաններում, Մ. Մաշտոցի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1948թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, Կնունյանցների և Գ. Լուսավորչի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ի. Ա-ին: