ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2015 15:29
Վրաերթի դեպք՝ հետիոտնային անցումի վրա
Սեպտեմբերի 22-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանի կտրված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան փողոցի N տան բնակչուհի, 1999թ. ծնված Լ. Ն-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:25-ի սահմաններում, Շ. Դանիելյան փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Ջ. Ա-ն, վարելով «Մերսեդես-Բենց C180» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 28 շենքի դիմացի ճանապարհահատվածում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել Լ. Ն-ին: