ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2016 16:08
Վրաերթի դեպք Վաղարշյան փողոցում
Օգոստոսի 11-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ փակ գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի ցնցումով և որովայնի բութ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Վ.Վաղարշյան փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 2013թ. ծնված Վ. Ն-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Վ. Վաղարշյան փողոցի թիվ 36 շենքի դիմացի ճանապարհահատվածում Մադաթովի փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Ա. Կ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վ. Ն-ին և տեղափոխել մանկական հիվանդանոց: