ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.12.2018 11:30
Վրաերթի դեպք՝ Ճարտար քաղաքում
Ս.թ.դեկտեմբերի 2-ին ժամը 15:40-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ն. Ա-ն, վարելով «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենան Ճարտար քաղաքում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ, 1935թ.ծնված Յ. Ա-ին, ինչի հետևանքով Յ. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն», ով նույն օրը ժամը 18:30-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: