Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

01.08.2019 13:09

ՎՐԱԵՐԹԵՐ՝ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

ՎՐԱԵՐԹԵՐ՝ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ս.թ.հուլիսի 31-ին ժամը 13:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցի թիվ 4ա շենքի բակային ճանապարհահատվածում մայրաքաղաքի բնակչուհի, 1976թ.ծնված Ս. Ս-ն վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2014թ.ծնված Ն. Հ-ին, ինչից հետո տեղափոխել «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Վրաերթի հետևանքով Ն.Հ-ն ստացել է մարմնական վնասվածք։
Վրաերթի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ս.թ. հուլիսի 31-ին ժամը 20:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Գ. Ա-ն վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Դավիթ Բեկ և Կամո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Կ. Ա-ին։
Վրաերթի հետևանքով Կ.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Վրաերթի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգումամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։