ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2014 16:08
Վրաերթ Ազատամարտիկների փողոցում
Օգոստոսի 12-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը քթի և ձեռքի քերծվածքներով բուժօգնության է դիմել Անդրանիկի փողոցի N տան բնակիչ, 1964թ. ծնված Կ. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Սարոյան փողոցի բնակիչ, 1994թ. ծնված Գ. Մ-ն, վարելով իրեն ամրակցված «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Կ. Ա-ին: