ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.11.2019 10:49
Վրաերթ՝մայրաքաղաքում
Նոյեմբերի 12-ին ժամը 15:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1998թ. ծնված Ա. Ա.-ն վարելով իրեն պատկանող «Նիսսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2009թ. ծնված Ս. Ա.-ին, որից հետո տեղափոխել մանկական հիվանդանոց:
Վրաերթի արդյունքում Ս.Ա.-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: