ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019 12:26
ՎՐԱԵՐԹ՝ ՎԱՐՈՐԴԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ. օգոստոսի 10-ին ժամը 14:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավթի և Վ. Մամիկոնյան փողոցների հատման խաչմերուկում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956թ.ծնված Վ. Թ-ն վարելով իրեն պատկանող «OPEL ZAFIRA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Շուշի քաղաքի բնակչուհի, 1962թ.ծնված Ս. Ս-ին։ Վրաերթի արդյունքում վերջինիս ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել «OPEL ZAFIRA» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։