ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 09:01
Վրաերթ՝ Ստեփանակերտում
Սեպտեմբերի 10-ին ժամը 20:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1950թ. ծնված Ա. Ե.-ն վարելով «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 52 շենքի դիմացի ճանապարահատվածում վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1993թ. ծնված Գ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: