ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.12.2019 12:24
Վրաերթ՝ Ստեփանակերտում
Դեկտեմբերի 19-ին ժամը 08:35-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում հետիոտնային ացումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2010թ.ծնված Հ. Շ.-ին։ Վրաերթի արդյունքում վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: