ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2019 11:14
ՎՐԱԵՐԹ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ
Ս.թ.հունիսի 12-ին ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Գ. Մ-ն վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 23 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Է. Խ-ին, որից հետո վերջինիս տեղափոխել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Վրաերթի արդյունքում Է.Խ-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: