ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.11.2019 11:12
Վրաերթ՝ Ստեփանակերտ քաղաքում
Նոյեմբերի 17-ին ժամը 21:08-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Դ. Մ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 9 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1958թ.ծնված Ռ. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով ընդունվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: