ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2020 10:32
Վրաերթ՝ Ստեփանակերտ քաղաքում
Դեկտեմբերի 29-ին ժամը 09:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Ե.Ա-ն վարելով «VAZ 21124-125-51» մակնիշի ավտոմեքենան, Տ.Մեծ փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ս.Հ-ին, ինչի հետևանքով վերջինս ձախ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: