ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.05.2018 12:46
Վրաերթ՝ Ստեփանակերտ քաղաքում
Մայիսի 15-ին ժամը 14:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1995թ. ծնված Ն.Բ-ն, վարելով «Օպել Վեկտրա» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 2009թ. ծնված Ա.Դ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
* * *
Մայիսի 15-ին 17:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1997թ. ծնված Ա.Ի-ն, վարելով «ՎԱԶ-21074» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 24 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 2008թ. ծնված Ի.Ղ-ին, ինչից հետո առաջ ընթանալով բախվել է «Տոյոտա Ռավ 4» և «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենաներին:
Ի.Ղ-ին ստացած մարմական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: