ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.03.2017 16:14
Վրաերթ՝ Ստարավոյտովայի և Իսակովի փողոցների խաչմերուկում
Մարտի 20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ ծնկահոդի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Սախարովի փողոցի N տան բնակչուհի, 2005թ. ծնված Լ. Ի-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խանցք գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ռ. Հ-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Ստարավոյտովայի և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Լ. Ի-ին: