ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.05.2020 12:12
Վրաերթ՝ Մարտակերտի շրջանում
Մայիսի 13-ին ժամը 17:40-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ս. Մ.-ն վարելով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Կոճողոտ համայնքի Շորեն կոչվող տեղամասում հետնթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Յու. Ա.-ին , ով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: