ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2016 16:26
Վրաերթ՝ Մաշտոցի փողոցում
Հուլիսի 24-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ պոլիտրավմա և կոմատոզ վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Բաղրամյան փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Գ. Ա-ն:
Պարզվել է, որ Հակոբյան փողոցի թիվ 28 շենքի N բնակարանի բնակչուհի, 1995թ. ծնված Ծ. Պ-ն, հուլիսի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, վարելով «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան, Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Գ. Ա-ին: