ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2019 12:03
ՎՐԱԵՐԹ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Ս.թ.սեպտեմբերի 2-ին ժամը 19:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ,1998թ.ծնված Մ. Գ-ն վարելով «AUDI A6» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 28 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1962թ.ծնված Ի. Հ-ին, ինչի արդյունքում՝ վերջինս աջ ծնկահոդի և ազդրի քերծվածքներով բուժօգնության է դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Վթարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: