ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.11.2015 17:52
Վրաերթ՝ Դանիելյան փողոցում
Նոյեմբերի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտքի բազմաբեկորային կոտրվածք տեղաշարժով իրենց մոտ է ընդունվել Սպանդարյան փողոցի N տան բնակչուհի, 1987թ. ծնված Գ. Բ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, Տերտերյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակչուհի, 1988թ. ծնված Ռ. Մ-ն, վարելով «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան, Շ. Դանիելյան փողոցի թիվ 7 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Գ. Բ-ին: