ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.10.2015 15:47
Վրաերթ՝ Բաղրամյան փողոցում
Հոկտեմբերի 3-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ դեմքի և ոտքի քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակչուհի, 2006թ. ծնված Յա. Շ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Լ.Հուրունցի փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ա. Մ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Յա. Շ-ին: